Ֆիլիպիններում եկեղեցու մոտ տեղի ունեցած երկու պայթյունների զոհն է դարձել 19 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի Rappler պորտալը՝ հղում անելով ուժայիններին։ Հաղորդվում է ևս 48 վիրավորի մասին։
Պայթյունները տեղի են ունեցել Հոլո կղզու Սուլու նահանգում։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։
Պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսը՝ ներսում։
Դեռևս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։