«Այաքսի», «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող է գլխավորել «Ֆեյենորդը»:
Ռոտերդամյան ակումբի ղեկավարությունը 67-ամյա մասնագետին տեսնում է որպես Ջովանի վան Բրոնկխորստին փոխարինող: Վերջինս արդեն հայտնել է, որ կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:
Վան Գալը առանց աշխատանքի էր մնացել 2016-ի մայիսից, երբ ազատվեց ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Իր մարզչական կարիերայի ընթացքում հոլանդացին 20 գավաթ է նվաճել:
Գրում է armsport.am-ը։