Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում:
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է Կիպրոսի B դիվիզիոնը ներկայացնող «Ակրիտասին»: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով: Գոլի հեղինակ են դարձել Կոբյալկոն, Մարտինեսը և Դիմիտրովը:
Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման տեսությունը:
Հաղորդում է armsport.am-ը։