fbpx
Զինված Ուժեր

Առաջիկա 5 տարում նպատակային ներդրումներ կարվեն ռազմարդյունաբերական ոլորտում․ կառավարություն

Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։

Այս նպատակի իրականացման համար կառավարությունը նախատեսում է՝

կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ նախորոշելով տեխնոլոգիական վերազինումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը և սպառա­զինության ու ռազմական տեխնիկայի ներկրումներից կախվածության նվազեցումը.

շեշտակի ավելացնել ռազմարդյու­նաբերական համալիրի արտադրանքի ծավալը և այն դարձնել արդյունաբերության ոլորտի առաջատար ճյուղերից մեկը՝ կարևորելով զինված ուժերի զարգացման ծրագիրը և դրանից բխող միջոցառումները.

ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակի բարձրացումը և նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ և դրա շնորհիվ հայրենական ռազմական ապրանքների մրցունակության կտրուկ բարձրացումը միջազգային շուկաներում՝ հաշվի առնելով հակամարտություններում տեխնոլոգիական բաղադրիչների կշռի սրընթաց ավելացումը.

հետամուտ լինել ռազմարդյունաբերության և գիտակրթական համակարգի հետ համագործակցության հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին ռազմարդյունաբերության ոլորտում.

ստեղծել ռազմարդյունաբերության ինստիտուտ՝ պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրության և առաջադրանքների ձևավորման նպատակով.

հետամուտ լինել հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի առաջխա­ղաց­մանը և վաճառքի ռազմավարության մշակմանն ու իրականացմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ