ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։
Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև Հայաստանում մշակված զենքի ու ռազմական արտադրանքի 30-ից ավելի նմուշներ։
Տոնոյանի ժամանումից հետո մի քանի լուսանկար հրապարակել է նրա խոսնակը։