fbpx
Սպորտ

Կարեն Գրիգորյանը Կասպյան Գավաթի մրցաշարի առաջատարից հետ է մնում կես միավորով

Իրանում ավարտին է մոտենում Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ:

Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ:

Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: 7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մասուդ Մոսադեհպուրը:

Կարեն Գրիգորյանը 5.5 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները:
Ասյօր տեղի կունենա մրցաշարի 8-րդ տուրը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ