fbpx
Գիտություն

SpaceX-ը ուղեծիր Է դուրս բերել PSN-6 կապի արբանյակը և Իսրայելի լուսնային ապարատը

Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը տիեզերք Է դուրս բերել ինդոնեզական PSN-6 (Nusantara Satu) կապի արբանյակը և Իսրայելի SpaceIL ընկերության «Բերեշիտ» լուսնային տիեզերական ապարատը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SpaceX-ը: «(Երկրորդ աստիճանի ապարատի) հաջող անջատումը հաստատված Է: SpaceIL լուսնային մոդելն սկսել Է երկամսյա ճանապարհորդությունը դեպի Լուսին»,- ասված Է ընկերության Twitter-ում:

Falcon 9 տանող հրթիռն՝ ապարատներով, մեկնարկել Է փետրվարի 21-ին ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 20:45-ին (Երևանի ժամանակով փետրվարի 22-ի 05:45-ին) Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակետից:

Անջատումից հետո հրթիռի առաջին աստիճանը, որը կատարում Է թափառքային բլոկի դեր, պլանավորված փափուկ վայրԷջք Է կատարել հեռակառավարվող հարթակի վրա՝ Ատլանտյան օվկիանոսում Ֆլորիդայի ափի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ