fbpx
Աշխարհ

Թուրքիայում քրդական 4 կուսակցություն փակելու պահանջով դատական գործ է բացվել

Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Մեհմեթ Աքարջան հայտարարել է, որ «հակասահմանադրական գործունեություն ծավալելու» մեղադրանքով 4 կուսակցության գործունեություն կասեցնելու մասին դատական գործ է բացվել: Այդ կուսակցություններն են` Թուրքիայի քրդական կուսակցությունը, Քրդական սոցիալիստական կուսակցությունը, Քրդստանի ազատության կուսակցությունը և Քրդական կոմունիստական կուսակցությունը. տեղեկացնում է demokrathaber.org-ը:

«Այս պահին հակասահմանադրական գործունեություն ծավալելու մեղադրանքով դատական գործ է բացվել 4 կուսակցության վերաբերյալ: Մեր այս գործողությունների շրջանակում Սահմանադրական դատարան ենք դիմել օրենքի շրջանակներից դուրս գործող 18 կուսակցության գործունեություն կասեցնելու վերաբերյալ»,- ասել է Աքարջանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ