fbpx

Վրաստանում իջեցնում են դրոշները. փետրվարի 25-ը խորհրդային օկուպացիայի օրն է

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ այսօր Վրաստանում իջեցնում են կառավարական շենքերի դրոշները, հայտնում է «Ալիք Մեդիան»:

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր: Ի հիշատակ օկուպացիայի հարյուր հազարավոր զոհերի, այսօր Վրաստանի ողջ տարածքում պետական դրոշներն իջեցվում են:

1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական կարմիր բանակը գրավեց Թբիլիսին՝ տապալելով Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, ինչի պատճառով տեղի ունեցավ միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Վրաստանի դեմոկրատական հանրապետության բռնակցումը:

Նշված տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ