fbpx
Գիտություն

Էլոն Մասկը ներկայացրել է SpaceX-ի առաջին ուղևորին, որը կուղևորվի Միջազգային տիեզերական կայան

SpaceX-ը իր Crew Dragon տիեզերանավի փորձնական թռիչքի շրջանակներում միջազգային տիեզերական կայան կուղարկի սկաֆանդր հագած մանիկենի:

Առաքելությունը կիրականցվի մարտի 2-ին, որի ընթացքում նաև որոշակի պաշարներ կուղարկվեն ՄՏԿ-ում գտնվող անձնակազմի համար:

Մի շարք սենսորներ, որոնք գտնվում են մանիկենի կոստյումի ներսում, կտրամադրեն հիմնական ինֆորմացիան, որն ահրաժեշտ է այս տարվա վերջին առաջին ուղևորներին տիեզերք ճանապարհելու համար:

ՆԱՍԱ-ն պլանավորում է ապիլին  Crew Dragon-ի միջոցով տիեզերք ուղարկել տիեզերագնացներ Բոբ Բենկենին և Դագ Հարլիին, և ևս երկու թռիչք է պլանավորված իրակացնել այս տարվա ընթացքում:

Դա կլինի մարդկանց՝ տիեզերքում ճամփորդելու վերադարձը ԱՄՆ-ում, այն բանից հետո երբ 2011 թվականին Space Shuttle ծրագիրը դադարեցրեց իր գործունեությունը:

Դա առաջին մանիկենը չէ, որ SpaceX-ի հիմնադիր Էլոն Մասկը ուղարկել է տիեզերք: Առաջինը Սթարմեն տիկնիկն էր, որը գտնվում էր Մասկի սեփական ավտոմեքենայի մեջ:

Թռիչքը Falcon Heavy ուլտրա-հզոր հրթիռի ցուցադրությունն է, որը մի օր կօգտագործվի մարդկանց Մարս ուղարկելու համար:

Ավելի վաղ փետրվարին, Մասկը հայտնել էր, որ SpaceX-ով դեպի Մարս թռիչքը կարժենա ավելի քիչ քան 100,000 դոլար:

Նա իր թվիթերյան էջում գրել է. «Կախված է ծավալից, բայց ես համոզված եմ, որ Մարս տեղափոխվելը (հետդարձի թռիչքն անվճար է) մի օր կարժենա ավելի քիչ, քան 500,000 դոլար, և նույնիսկ ավելի քիչ քան 100,000 դոլար: Այն հնարավոր է այնքան ցածր լինի, որ հարուստ բիզնեսմենները կարող են վաճառել իրենց տները Երկրի վրա և տեղափոխվել Մարս, եթե ցանկանան»:

Աղբյուրը՝ Independent

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ