fbpx
Սպորտ

Յունայթեդը ռեկորդ է գրանցել ԱՊԼ-ում

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ 3-0 հաշվով հաղթանակ տոնել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։

Այս հաշիվը թույլ տվեց ՄՅՈւ-ին ռեկորդի հեղինակ դառնալ ԱՊԼ-ում։ Բանն այն է, որ «Յունայթեդը» այս խաղին նախորդող 3 խաղերում նույնպես հաղթանակ է տոնել 3 կամ ավելի գնդակի առավելությամբ։

Այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ 1992 թվականից սկսած (այդ թվականից է հաշվարկվում) Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին թիմը, որին հաջոցվեց 4 խաղում անընդմեջ մրցակիցներին հաղթել առնվազն 3 գնդակի տարբերությամբ։

Հիշեցնենք, որ այս խաղից առաջ ՄՅՈւ-ն 5-2 հաշվով հաղթել էր «Բորնմութին», 3-0` «Բրայթոնին» և նորից 3-0` «Շեֆիլդ Յունայթեդին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ