ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուկեին՝ Անկախության օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ և Կոլումբիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և երջանկություն։
Մեր երկրներն ունեն երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին հայ-կոլումբիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: