ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։
83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։
Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր դիտարկել են կարի 3 խոշոր արտադրություն։ Դրանցում կոպիտ խախտումներ և թերություններ չեն արձանագրվել, մինչդեռ նախորդիվ այս արտադրությունները բավականին լուրջ խախտումների համար ենթարկվել էին կասեցման 24, ընդհուպ մինչև 72 ժամով։
https://www.facebook.com/hlib.am/videos/596089134675130/