ԱՄՆ-ում՝ իր ծննդյան տարեդարձից մեկ ամիս առաջ մահացել է հեռուստահաղորդավար, դերասան Ռեջիս Ֆիլբինը, ով հայտնի է մասնավորապես նրանով, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդաշարի առաջին վարողն է եղել։
Ֆիլբինը մահվան մասին հայտնում է Gazeta-ն։ Նշվում է, որ նա մահացել է հուլիսի 26-ի գիշերը։
Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ էր ճանաչում հաղորդավարին ու արդեն իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքին։
Ֆիլբինը նաև գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա ամերիկյան հեռուստատեսության եթերում անցկացրել է ավելի քան 17 հազար ժամ։