fbpx
Հասարակություն

Վթար Իջևան-Դիլիջան ճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենասյանը․ վարորդը տեղում մահացել է։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Անժելա Մ․-ն (ծնված 1987 թ․), Լիլիա (ծնված 2013 թ․) և Լամարա (ծնված 2011 թ․) Ո․-երը տեղափոխվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաները չեն տուժել։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ