fbpx
Հասարակություն

Ավտովթար Երևան-Շորժա ավտոճանապարհին․ փրկարարները մոտեցել են օգնության

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ գոստոսի 1-ին, ժամը 13։51-ին ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի` Շորժա գյուղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։

Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 46-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Կ․, ծնված 1974 թ․, մեկ ուղևորով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել դեպի ճամփեզրը․ ուղևոր Արամ Ղ․-ն (ծնված 1982 թ․) տեղում մահացել է։

Փրկարարները վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն, ով այնուհետև հոսպիտալացվել է Երևան քաղաքի բժշկական կենտրոն։

Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ