Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի Հուբեյ նահանգում, որի հետևանքով մահացել է նվազագույնը 6 մարդ, հայտնում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ պայթյունը գրանցվել է նահանգի Սյանտաո քաղաքի քիմիական գործարանում։
Ըստ աղբյուրի՝ 5 մարդ տեղում է մահացել, իսկ 1-ը հիվանդանոցում։ Վնասվել են ևս 4 քաղաքացիներ։
Նշվում է նաև, որ այս պահին դադարեցվել են գործարանի աշխատանքները ու տարվում է հետաքննություն, որպեսզի պարզվի պայթյունի պատճառները։