Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննությանն իր մասնակցությունը կունենա նաև ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն։
Ըստ Euronews-ի՝ դաշնային բյուրոն հետաքննություններին մասնակցելու է Լիբանանի իշխանությունների խնդրանքով։
Նշվում է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այց է կատարելու Լիբանան ու հանդիպելու է մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ օրերս հրաժարական տվեց Լիբանանի կառավարությունը, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանն ընդունեց 7 պատգամավորների հրաժարականը։
Այնտեղ շարունակվում են զանգվածային ցույցերը, որտեղ իրենց բողոքն արտայտողները իշխանություններին մեղադրում են կոռումպացված լինելու մեջ ու պահանջում են արտահերթ ընտրություններ և պայթյունի անկախ հետաքննություն։