fbpx
Հասարակություն

Հրդեհ Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 06:04-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին և 2-րդ հարկերի բաղդադե միջնապատերը (մոտ 100 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։12-ին, մարվել՝ 09։06-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ