Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ կրթական թեմայով անցկացվելիք ծառուկյանական հանրահավաքը վարելու են «մեծանուն» հայորդիներ՝ Էդուարդ Բաբայանն ու Վարդան Ղուկասյանը։
«(Սա ի միջի այլոց)
Ծառուկյանը իբրև ժամանակակից պատմագիտության քերթողահայր, իր վրա է վերցնում «ապազգային» իշխանության դեմ պայքարի ինտելեկտուալ պատասխանատվության հատվածը, թե չէ մյուս «ազգային» գործիչը՝ բարեկամ երկրներ Իրանի ու Պարսկաստանի հետ հարաբերություններով է զբաղված, իսկ Սերժ Ազատասերը նոր դիսերտացիաներ է մշակում ընտրակաշառքն ու ազգային արժեքները թեմայով…
Եկեք զորավիգ լինենք մեր «մեծերին», թե չէ «ազգադավ » Փաշինյանը կչորացնի հայու անզուգական գենը»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3291189950975387