fbpx
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է տիար Էդուարդո Էօրնեկյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիացինը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Էդուարդո Էօրնեկյանին :

«Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էօրնեկյանին։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար։

Մասնավոր անդրադարձ կատարվեց տիար Էօրնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Էդուարդո Էօրնեկյանն այցելեցին Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղան նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն կատարվեց նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։ Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների` տեր և տիկին Փանոս և Սրբուհի Էօրնեկյան ամոլի, հիմնադրված դպրոցում՝ Նորին Սրբությունը և մեծանուն հայորդին այցելեցին տարբեր դասարաններ, զրուցեցին աշակերտների հետ՝ մանուկներին ու պատանիներին բերելով բարեհաջող ուսումնառության իրենց մաղթանքները»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10157656156066408

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ