fbpx
Քաղաքականություն

Թույնի հետքեր հայտնաբերվել են այն շշի վրա, որից խմել է Նավալնին․ Կիրա Յարմիշ

«Интерфакс»-ը, հղում անելով Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին, հայտնում է, որ Գերմանական լաբորատորիայի մասնագետները հայտնաբերել են այն նյութը, որով հնարավոր է՝ թունավորվել է Ալեքսեյ Նավալնին:

«Ալեքսեյի անձնական իրերը, ծանրոցները ուղարկվել են նրա հետ՝ բժշկական ինքնաթիռով։ Դա է պատճառը, որ ոչ մի բանի վրա, բացի շշերից, հետքեր չեն գտնվել,- նշել է Յարմիշը։

Նավալնիի համաձայնությամբ հրապարակվել են շշի վրա հայտնաբերված քիմիական նյութի լաբորատոր հետազոտությունների պատասխանները հրապարակվել են։

«Թույնի հետքեր հայտնաբերվել են այն շշի վրա, որից խմել է Նավալնին։ Բացի այդ, բժշկական ինքնաթիռ բարձրացած բժիշկները ևս հաստատել են թունավորման վարկածը»,- հավելել է Յարմիշը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ