Վան նահանգի Հայոց ձոր (թուրք․ անվանումը՝ Գյուրփընար) գավառում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է մի ուրարտացի կնոջ դամբարան, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերի հետ միասին։
Վանում պեղումները շարունակվում են «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հսկողության տակ։ Կնոջ կմախքն ուսումնասիրվելու է մարդաբանների լաբորատորիայում, որից հետո միայն կբացահայտվեն նրա մահվան պատճառները և հստակ տարիքը։
Այս մասին տեղեկանում ենք Akunq.net-ից: փ