fbpx
Քաղաքականություն

Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից․ Թևոսյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սեպտեմբերի սկզբին ռուսական Նեզավիսիմայա Գազետա-ն հոդված էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ Սիրիայից եկած վարձկանները պատրաստվում են Հայաստանի հանդեպ բլիցկրիգի: Հետագայում այդ հոդվածը ադրբեջանական ճնշումների ներքո ջնջվեց:

Այսօր արդեն տարբեր աղբյուրներից սողոսկում են լուրեր, թե ինչպես են պահում իրենց այդ վարձկանները հենց ադրբեջանցիների հետ, որոնց գյուղերում այս պահին տեղակայված են: Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները շարիաթի օրենքներ են փորձում մտցնել իրենց կենցաղ, կոտրում են խանութները՝ արգելելով ալկոհոլ վաճառել, կանանց արգելու են տնից դուրս գալ առանց հիջաբի, թալանում են մարդկանց և այլն:

Ալիևի հանցագործ արկածախնդրությունն այդ երկիրը պայթեցնելու է ներսից, շատ չմնաց»:

https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10159122566914026?__cft__%5B0%5D=AZWRO4zz3Qj5bnFaE9-6BAEIACrkmOdk0yUAdAvBh5xKNFGdmpA0_g9L_itydFasPAhJzfduGNFbLDeQ4sPy3wBjsDKvACG2RBe7qTO5_zpvTAmNT42QVgvgOeFFRaiLqDk&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ