Թուրքիայի Հաթայ նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են մոլեգնում։
Արդեն մի քանի օր է՝ հրշեջները փորձում են վերահսկողության տակ առնել հրդեհի օջախները։ Քամին արագորեն մեծացնում է հրդեհների ընդգրկած մակերեսը։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար որոշվել է փակել Բելեն քաղաքն Իսկանդերունին կապող մայրուղին։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրականացվում է հարակից բնակավայրերի բնակիչների տարհանում։