Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մեր տղաների հերոսական սխրանքները:
«Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են
Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի:
Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:
Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները:
Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, <<Արիության համար>> մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը»:
https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3774943655871310