fbpx
Տեսանյութեր

Բադասյանը ներկայացրել է վերջին ժամանահատվածում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեսակապի միջոցով մասնակցել է քննարկման:

«Կոչ եմ արել գործընկեր երկրներին հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ ներդնել այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում»:

Նախարարն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից հավաքագրված պատերազմական հանցագործությունները հավաստող ապացույցները։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է օրենսդրական և այլ մեխանիզմների շարունակական մշակման կարևորությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում՝ միաժամանակ կոչ անելով նախաձեռնության առաջնորդող մյուս պետություններին՝ գործնականում ապահովելու սահմանված առնվազն նվազագույն չափորոշիչները, նշելով, որ հակառակ դեպքում, հասարակությունները չեն ընդունի այս փոփոխությունները և չեն հավատա, որ բարեփոխումներն անհրաժեշտ են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրական պայքարի համար։

https://www.facebook.com/rustam.badasyan/videos/1628719247308048

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ