fbpx
Քաղաքականություն

Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանը և Բաքուն անցնեն բանակցությունների․ Մարիա Զախարովա

Sputnik Armenia-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Մոսկվան մտադիր է օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հնարավորինս շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանը նախատեսում է ավելի ակտիվ մասնակցել ոչ թե հակամարտությանը, այլ դրա կարգավորմանը։ Տվյալ դեպքում, անկեղծ ասած, ինձ թվում է՝ Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է կարգավորման գործընթացին»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի «իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ