Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
«Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից և ամբուլատոր բուժումը (պլանային այցեր-խմբ) կշարունակի»,- ասել է Ալթունյանը: