Օրերս կայացած՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության վիճականության արդյունքներին է անդրադարձել Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը։
«Ամեն բան շքեղ է: Կարծում եմ՝ ավելի լավ չէր էլ կարող լինել:
Երկրորդ զամբյուղից մեզ բաժին հասավ Ռումինիան: Գերմանացիների հետ կպայքարենք մինչև վերջ, քանի որ երբեք ինձ չեմ համարում մեկը, ով չի պայքարի:
Հայաստանում տեսածս ամենահաճելին մարդիկ էին: Չեմ ասի, որ զարմացրին ինձ, քանի որ միշտ էլ գիտեի, որ հյուրասեր ազգ է:
Սակայն ինձ այնքան ջերմ դիմավորեցին օդանավակայանում, միանգամից առաջացավ պատասխանատվության զգացում, որ դա շատ բան է նշանակում մարդկանց համար և դու պետք է ներդնես ուժերդ, որպեսզի հուսախաբ չանես մարդկանց», – Կորյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը: