ՀՀ ոստիկանության Facebook-ի էջում գրված է․
«Տեղեկացնում ենք, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:
Մասնավորապես, հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է 36 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»։
https://www.facebook.com/www.police.am/posts/3788001807886721?__cft__%5B0%5D=AZWj-V2TrPxSGBRYDAZSQ1Pl-5LrCOBV8-bGZey0URdFom8AkKezVwQeCWn8i0W-af1GR3mKhMqwDG9cBN-ns6tX7Lze7GmiHX_QYFsm2xMoPEyBOkG5N7aoEmXA6o6chiF6uCIFu2yiiDk9KajouyKX&__tn__=%2CO%2CP-R