Մեկ օրվա ընթացքում Հայաստանից ռուս խաղաղապահների ու ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ավտոբուսներով Արցախ են վերադարձել 178 արցախցի տեղահանվածներ։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ խաղաղապահները ապահովում են քաղաքացիները անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն ու օգնում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցում։
Ըստ աղբյուրի՝ առայսօր Արցախ է վերադարձել 47 653 տեղահանված։