Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երեկ՝ փետրվարի 1-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայ սահմանապահների ծառայության պայմանների մասին բարձրաձայնող սպա Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է տեսանյութը և անհետացել։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերջինս գտնվում է Ռազմական ոստիկանությունում, ձերբակալված է։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել է տարածվող լուրերը՝ նշելով, որ Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել։
Նա նաև ավելացրել է, Պողոսյանի՝ Ռազմական ոստիկանություն կանչվելու մասին լուրերը ևս իրականությանը չեն համապատասխանում»։
https://www.facebook.com/infocheck.am/posts/735364987091523