fbpx
Սպորտ

Մխիթարյանը Ռոմայի հաջորդ հանդիպմանը կարող է չմասնակցել

Եվրոպա Լիգայի «Շախտյորի» դեմ խաղում «Ռոմայի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ։ Այդ թեմային անդրադարձել է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։

«Մխիթարյանի կորուստը ծանր հարված էր մեզ համար, սակայն Բորխա Մայորալը լավ խաղաց:

Պետք է սպասենք բուժզննման արդյունքներին:

Կարծում եմ՝ նա դժվար թե կարողանա մասնակցել «Պարմայի» դեմ հաջորդ հանդիպմանը», – Ֆոնսեկայի խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ նշված խաղում «Ռոման» կարողացավ հաղթել 3-0 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ