fbpx
Հասարակություն

Չայնիի ոլորաններում միմյանց են բախվել 10 մեքենաներ․ կա տուժած

Մարտի 12-ին, ժամը 09:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են 10 տրանսպորտային միջոց։

Փրկարարները «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Գ․) ուղևոր Ա․ Վ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ