ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց AstraZeneca պատվաստնյութի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Նա ասաց, որ Գերմանիայում փոփոխություններ են իրակացվել պատվաստման ցուցումների հարցում, ու իրենք վաղը պատրաստվում են քննարկում անցկացնել դրա վերաբերյալ։
Ավանեսյանը նշեց նաև, որ Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը եզրակացություն է տվել, որ պատվաստանյութի ու կողմնակի հետևանքների միջև պատճառ-հետևանքային կապն ապացուցված չէ։