Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
Հայտնենք, որ այսօր Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար՝ Հայկ Չոբանյանին: Քննարկվել է ռազմարդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր: