Այսօր՝ Երևանի ժամանակով 23:30-ին, մեկնարկելու է Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բարսելոնա» – «Աթլետիկ» Բիլբաո հանդիպումը։
Դրան ընթառաջ կարծիք է հայտնել կատալոնցիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
«Լեոն հիանալի մասնագետ է, նա բոլոր մարզումներին առավելագույն պատրաստակամություն է ցուցաբերում: Նա գիտի, թե ինչպես կատարելապես պատրաստվել կարևոր խաղերին: Մեսսին ցույց կտա առավելագույնը՝ հաղթելու համար:
Մեզ լրացուցիչ մոտիվացիա պետք չէ: Խաղացողները փորձ ունեն, նրանք գիտեն, թե ինչ է պետք անել:
Թիմը շատ էր հոգնել ֆիզիկապես վերջին երկու խաղերում: Ազգային թիմի հանդիպումները կարող էին պատճառ հանդիսանալ, բայց դա արդարացում չէ վաղվա օրվա համար:
«Աթլետիկին» հաղթելու համար մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը», – Կումանի խոսքերը մեջբերում է Marca-ն: