Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ հնարավոր վերադարձի մասին:
Նա ասել է, որ ֆուտբոլիստը չի վերադառնա:
«Ռոնալդուն չի վերադառնա: Ես նրան շատ եմ սիրում, բայց իմաստ չունի նրան վերադարձնել»,-ասել է Պերեսն:
Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: Մինչ այս որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ պորտուգալացին կարող է վերադառնալ Մադրիդ: