fbpx
Հասարակություն

Լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում տվեց լեռնագնաց Աղվան Աշոտի Չատինյանին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանին 60 և ավել տարի մարզչամանկավարժական գործունեություն ծավալելու կապակցությամբ, սերունդներ կրթելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մարզական գործունեության, լեռնագնացության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում»:

Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 20-ին լրանում է Աղվան Աշոտի Չատինյանի 94-ամյակը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ