fbpx
Քաղաքականություն

Շարունակելու ենք ջանքերը Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. Կիպրոսի նախագահ

Կիպրոսը կշարունակի ջանքերը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Մենք ցավով և ակնածանքով ենք վերաբերվում նրանց զոհաբերությանը: Մենք պինդ կառչած ենք մեր հայ եղբայրներից, որոնք ապրում են այստեղ՝ մեր հայրենիքում: Մենք կշարունակենք ջանքերը՝ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- գրել է Կիպրոսի նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ