fbpx
Քաղաքականություն

Երբ վարչապետը ներկայացնում էր իր առաջարկը, ԱԳ նախարարը գլխով էր անում․ Մարուքյանը՝ Այվազյանի հրաժարականի մասին

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականին ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա ասաց, որ երբ ԱԽ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատարն առաջարկությունը ներկայացրեց և ասաց, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, Այվազյանը գլխով արեց ու այդ ամենը կա ձայնագրված։

Մարուքյանը նշեց, որ զարմացել է, երբ իմացել է Այվազյանի հրաժարականի մասին։

ԼՀԿ ղեկավարը նաև կոչ արեց պաշտոնատար անձանց՝ հրաժարական չտալ այս շրջանում։ Նա պարզաբանեց, որ իրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի դեպքում նոր պաշտոնակատար նշանակել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ