Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ ըմբիշ, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվեց չեմպիոն:
Նա փայլուն է հանդես եկել այս մրցաշարում և տարել չորս հաղթանակ: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արսամագ Զասեևին: