Ֆիլիպինների զինված ուժերի մամուլի քարտուղար Էդգարդ Արեվալոն հայտնել է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ֆիլիպիններում կործանվել էր ռազմական С-130 ինքնաթիռը: Այն տեղափոխում էր 96 զինվորականի՝ ներառյալ 3 օդաչուի և անձնակազմի 5 անդամի, Կագայան-դե-Օրո քաղաքից Ջոլո կղզի՝ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ խմբի կազմում, ծայրահեղականներին և ապստամբներին դիմակայելու համար։
Օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բաց է թողել թռիչքուղին և մխրճվել հարակից գյուղի մեջ, ինչից հետո հրդեհ է բռնկվել։