Հուլիսի 14-ի ՀՀ Պաշպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ որում հայտնել է, որ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը:
- ՌԴ ԳՇ պատվիրակության հետ քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը
- Հայկական կողմը կրակ չի բացել Շուշիի ուղղությամբ․ ՊԲ-ի հերքումը
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։