Հուլիսի 28-ի ուշ երեկոյան Շիրակի փողոցում վրաերթի ենթարկվեց 55-ամյա քաղաքացi, որy մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Ռոստոմի փողոցում բնակվող 36-ամյա կինը՝ իր վարած «Հունդայի» ավտոմեքենայով։
Նա գիշերը ժամը 04։00-ին` բացատրական աշխատանքների շնորհիվ, ներկայացավ բաժանմունք։
Նշվում է, որ քննությունը շարունակվում է։