Օգոստոսի 1-ին Երկաթուղայինի օրն է ու այդ կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին միայն այդ օրը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով երթևեկելը կլինի անվճար։
Այս մասին տեղեկացնում է Երկաթուղին։
Նշվում է, որ բացառություն են կազմելու միայն Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսները։
Աղբյուրից հայտնում են նաև, որ երկաթուղայիններն այդ օրը սովորական ռեժիմով են աշխատելու ու ապահովելու են երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը։