ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է զորքերի ծառայության բարելավմանն ուղղված հավաք-խորհրդակցություն։
- Տարբեր երկրների ռազմական կցորդները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ-ում
- ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է անվճար սնվող զինծառայողների խմբերի ցանկը
Հավաք-խորհրդակցության ընթացքում բարձրացվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, ռազմական ուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման և այլ խնդիրներ, ներկայացվել են դրանց լուծման հնարավոր ուղիները։ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը տվել է համապատասխան հրահանգներ։
Կայազորային կարգապահական վաշտերի առաջին կիսամյակի արդյունքներով՝ «Օրինակելի ներքին ծառայություն կազմակերպելու համար» մի խումբ զինծառայողներ խրախուսվել են ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի շնորհակալագրով: