ՊՍԺ-ի առաջնագիծը կարող է ուղղակի ֆանտաստիկ տեսք ստանալ հաջորդ տարի։
Բանն այն է, որ ակումբի նախագահը մտադիր է 2022 թվականին ամռանը ձեռք բերել նաև պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուին, երբ վերջինս կհայտնվի ազատ գործակալի կարգավիճակում։
Այս մասին հայտնում է AS պարբերականը։
Ռոնալդուին ձեռք բերելը կօգնի նաև փոխարինել Կիլիան Մբապեին, ում պայմանագրի ժամկետը նույնպես ավարտվում է մյուս տարի ու ֆրանսիացին էլ, կարծես, մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, քանի որ ցանկանում է հանդես գալ «Ռեալում»։ Մադրիդյան ակումբն էլ իր հերթին է հետաքրքրված է Մբապեով։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ ՊՍԺ Մեսսիի տեղափոխության մասին։