Հայիթիում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է 1297-ի։
Այս մասին հայտնում է AFP-ն։
Նշվում է, որ կան նաև բազմաթիվ անհետ կորածների և տուժածներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայիթիի երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ։ Սրան հաջորդել էր ևս մեկ հզոր երկրաշարժ, այս անգամ արդեն 5,8 մագնիտուդ ուժգնությամբ։